![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/9FA3CAA0-C3D1-4976-BBF1-3331B1A34D8C_w1080_h608_s.jpg)
Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:
Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։
Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարով 2004 թվականից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր։