Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները
Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկի գետնանցումից, ավազակային հարձակում կատարելու
կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա րոպեներ առաջ գետնանցումում գտնվող
ակնոցների խանութի վաճառողուհուց, դանակի սպառնալիքով, ակնոց էր հափշտակել: Խուզարկությամբ
նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ դանակ: Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: