ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի ազդեցությունը. ուղևորափոխադրումները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49.2 տոկոսով նվազել են: Հիմնականում անկում արձանագրվել է ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում՝ 49.8 տոկոսի չափով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի պատճառով մի քանի ամիս հանրային տրանսպորտը չի գործել:

Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները եւս անցած տարվա հինգ ամիսների համեմատ նվազել են 50.9 տոկոսով: Այսինքն` այս տարվա հինգ ամիսներին տաքսիներից օգտվել է 1 մլն 21 հազար 100 մարդ: Բնականաբար կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

Օրինակ այս տարվա հունվար մայիս ամիսներին օդային ուղեւորափոխադրումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 51.4 տոկոսով նվազել են: Այս տարվա հինգ ամիսներին օդային տրանսպորտից օգտվել է 613 հազար 600 մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պակասել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները` 45.8 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս