
Կոլումբիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի ջունգլիներում հայտնաբերել է սուզանավ, ինչն, ամենայն հավանականության, նախատեսված է եղել Կենտրանական Ամերիկայի երկրներ թմրանյութերի առաքման համար,- հաղորդում է BBC News -ը: Ոստիկանությունից աղբյուրին հայտնել են, որ սուզանավն ի վիճակի է տեղափոխել մինչեւ 4 տոննա կոկաին եւ անձնակազմի 5 անդամներ: Սուզանավի արժեքը գնահատվել է մոտ 2 մլն դոլլար: Կոլումբիական իշխանությունները հակված են կարծելու, որ այն պատկանում է “Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր” (FARC) կազմակերպությանը: