Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ «Nissan»-ի վարորդը տեղում մահացել է, «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը՝ հիվանդանոցի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Nissan tiida» (վարորդ՝ Գայանե Ե․) և «Mercedes Vito» (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Պատահարի
հետևանքով «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Անուշ Բ․-ին (ծնված 1999 թ.)։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է նրանց մահը:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարո Հ․-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ի դին մոտեցրել են շտապօգնության
ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes Vito» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




Լրահոս