Հայստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցող գործողություններին:
«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին
Ձեր հետ եմ: Հենո»,- գրել է Մխիթարյանը: