Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել Է 1 միլիոնը եւ հասել 1 003 832-ի: Ինչպես հուլիսի 17-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, մեկ օրում հիվանդացածների թիվն աճել Է ռեկորդային 34 956-ով:
Հիվանդացածների թվի ներկայիս օրական ռեկորդը երկրում դարձել Է անընդմեջ երկրորդը եւ ութերորդը վերջին ինն օրվա ընթացքում:
Նախօրյակին արձանագրվել Էր 32 695 նոր ախտահարված, հուլիսի 15-ին՝ 29 429 նոր հիվանդացածներ, հուլիսի 13-ին ռեկորդ Էր դարձել 28 701 ախտահարվածը, հուլիսի 12-ին՜ 28 637-ը, 11-ին՝ 27 114-ը, անցած ուրբաթ օրը հաղորդվել Էր 26 506, իսկ անցած հինգշաթի՝ 24 879 վարակածների մասին: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր կորոնավիրուսային վարակից մահացածների թիվն անցած օրն ավելացել Է 687-ով եւ հասել 25 602-ի: Երկրի հիվանդանոցներում բուժում Է անցնում 342 473 հիվանդ, առողջացել Է 635 757 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: