Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի
Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման
ժամկետով։
Երկրի ղեկավարը հուլիսի 17-ին հանդիպել է հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ և ներկայացրել նորանշանակ
ղեկավարին: Նա բարձր է գնահատել հանձնաժողովի գործունեությունն՝ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ
հանրային շահերի պաշտպանության ուղղությամբ և հաջողություններ մաղթել Արտակ Միրզոյանին նոր
ոլորտում:
Կատարած բարեխիղճ աշխատանքի համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտել նաև
հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանին՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքի,
սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշոնում նա կկարողանա կատարել իր առջև դրված
խնդիրները: