ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռոբերտ Բազիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են:
Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Ռոբերտ Բազիկյանից, թե ինչու որոշեց հեռանալ համակարգից, արդյոք չհաշտվեց նոր ԱԱԾ տնօրենի հետ, թե այլ խնդիր կա, ի պատասխան վերջինս հայտնեց .«Որեւէ պատճառ չկա, երկատարատեւ ծառայության հիմքով, բացարձակ այլ խնդիրներ չկային»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք. Մ