Վիրավոր զինվորներից 5-ի վիճակը բարդ է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։




Լրահոս