Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել. անսպասելի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն. ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին:

«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:




Լրահոս