Armenian text to speach

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի տեղակալը` մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արգեշտի Չախալյանին եւ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալին մեղադրանք է առաջդրվել: Մասնավորապես վերջիններս հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձիք, Կարեն Հովհաննիսյանի կողմից 23.10.2019 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարածքից ապօրինի հատված, առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ տեղափոխելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Հովհաննիսյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության վստահելի գործադիր իշխանություն ունենալու օրինական շահերին։

Դրդող Կարեն Հովհաննիսյանը եւս հայտնվել է մեղադրյալի աթոռին : Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա խնդրելու եղանակով դրդել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնող և պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Համազասպ Միսկարյանին՝ վերջինիս կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահմանը:

Ք.Մ




Լրահոս