Արթուր Ասատրյանի, նույն ինքը՝ Դոն Պիպոյի ղեկավարած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել եւ կահավորվել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան հ 7 հիմնական դպրոցի չորս լսարաններ, ուսուցիչների հանգստի մեկ սենյակ: Այստեղ դպրոցի սաները դասերից հետո կարող են համակարգչային գիտելիքներ ստանալ: Յուրաքանչյուր լսարանում տեղադրվելու է 8 համակարգիչ, սաների հետ պարապելու են մասնագետներ: Այսօր բացումն արեց «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արթուր Ասատրյանը դպրոցի տնօրենի հետ։
Հիմնադրամի ղեկավար Արթուր Ասատրյանի խոսքով լսարանները համակարգիչներով կզինվեն սեպտեմբերի վերջին: Լսարանների բացմանը Արթուր Ասատրյանն անդրադարձավ նաեւ սահմանին տիրող լարվածությանը եւ իր ցավակցությունները հայտնեց հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված տղաների ընտանիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան