ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ 50 երիտասարդ հրաժարվել են ցուցմունք տալ. հարցաքննությունների շարք Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակում է հարցաքննությունների շարքը եւ հարցաքննվածների մեջ է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օգնական Աշոտ Անդրեասյանին:

Ի դեպ, Աշոտ Անդրեասյանը մի քանի անգամ բերման էր ենթարկվել: Իսկ ինչից սկսվեց ամեն ինչ: Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ օրերս նաեւ ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքնության է հրավիրել Աշոտ Անդրեասյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս