ArmLur.am-ը զրուցել է ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանի հետ, որն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց այս գործի ընթացքից:
Նշենք, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը վերջերս փոփոխվել և լրացվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Նախկինում, հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան