Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018թ. հետազոտության համաձայն Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020թ. այն արդեն 0.7136 է (https://publicadministration.un.org/…/2020%20UN%20E-Governm…):

Փոխվարչապետի խոսքով հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում:




Լրահոս