Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց տարհանում չի իրականացվում, որևէ երեխա հագուստի, սննդի խնդիր չունի․ մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի: Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»,- նշել է մարզպետը։




Լրահոս