Արա Խլոյանը նշանակվել է «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։

Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։

Նշենք, որ Արա Խլոյանը Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր որդին է: Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը Արա Խլոյանին նշանակել էր իր խորհրդական: Վերջինս նաև Կարեն Բոթոյանի մորաքրոջ որդին է:




Լրահոս