«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակը էապես ազդել է բյուջետային մուտքերի վրա, և դրանք կրճատվել են գրեթե 50 տոկոսով:
Ըստ մեր աղբյուրի՝ եթե սովորաբար ամսական հավաքագրումների գումարը տատանվում էր 140-150 մլրդ դրամի սահմաններում, ապա արտակարգ դրության հայտարարումից հետո լինում են ամիսներ, երբ բյուջետային մուտքերը կազմում են ընդամենը 70 մլրդ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: