Այսօրվանից Երևանի բոլոր փողոցներում առավելագույն արագություն է սահմանվում 60 կմ/ժ-ն:
Եվ այսպիսով, Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, այսօրվանից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ․ այս մասին հայտարարել էր ճանապարհային ոստիկանությունը՝ ներկայացնելով համապատասխան ճանապարհահատվածները․
1. Իսակովի պողոտա
2. Թբիլիսյան խճուղի
3. Մոնթե Մելքոնյան փողոց
4. Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի:
Նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը այսօրվանից կսահմանվի 60 կմ/ժ:
Մանրամասները՝ տեսանյութում