Տավուշի մարզում մեկնարկել է տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել սահմանին:
«Ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, ոչ կանոնավոր են եղել կրակոցները, բայց դրանից րոպեներ անց Պաշտպանության բանակը հայտնեց, որ իրենք խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք: Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Նրանք բոլորն ունեն դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծանր է», – նշեց նա:
Հովհաննիսյանի խոսքով, ՊԲ-ի կողմից ԱԹՍ խոցելը, չի ենթադրում, որ մարտերը տեղափոխվել են Արցախի սահման:
Մանրամասները՝ տեսանյութում