
Մեծ ցանկություն ունեմ մեկնելու սահման, դիրքեր, քանի որ հնարավոր բան չէ, որ ես չգնամ եւ չկանգնեմ տղերքի կողքին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Դանիել Դավթյանը:
Ըստ նրա՝ այն դիրքերը, որ գրավել են մերոնք , շատ կարեւոր նշանակության դիրքեր են, որոնք պետք է վաղուց գրավեին, եւ փառք մեր տղաներին, որ կարողացել են մեր կորցրած դիրքերը հետ վերադարձնել:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, տանկիստ Դանիել Դավթյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմն ամբողջությամբ թուլացել է, իսկ աջ կողմը պատված է բեկորներով: Վերջինիս տուն վերադառանալուն մնացել էր ընդամենը մեկ ամիս:
Հավելենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:
Լիդա Եղիազարյան