Երեկ պարզ դարձավ, որ հայկական ծիրանի մուտքը փակել են ադրբեջանցուն պատկանող մեծ շուկայում։ Անցած գիշերը վարորդներին ստիպել են մեքենաները հանել շուկայից և շատ պարզ ասել, որ հայկական ապրանք շուկայում չի վաճառվելու, հայկական համարներով ոչ մի մեքենա չի մտնելու շուկա:
Նկատենք, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան միակն է Մոսկվայում, որտեղ հնարավոր է կանգնել բեռնատարներով ու ապրանք վաճառել: Եվ ահա, Մոսկվայի շրջանում ապրող հայերը գնել են դրսում մնացած ապրանքը, այժմ էլ հերթ են կանգնել՝ դեռ չգնված ապրանքը գնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում