«Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն ընդունել է իր գերմանացի գործընկերներին։ Այս մասին հայտնում են «Նորք» ԻԿՀ-ի լրատվության բաժնից:
Տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ISAR Germany – International Search and Rescue պատվիրակների հետ, ովքեր ժամանել են Հայաստան կիսելու իրենց փորձը հայ գործընկերների հետ, ինչպես նաև ծանոթանալու հայաստանյան փորձին COVID-19 համավարակի շրջանակներում։
Տնօրենի հետ մեկտեղ, պատվիրակները կատարել են համայց՝ տեղում ծանոթանալով պացիենտների ընդունման և հետագա վարման գործընթացներին։