ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկի ԲՀԿ պատասխանատուի ու մոտ 15 ակտիվիստների տներ են խուզարկել ու բերման ենթարկել ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ԲՀԿ-ի մասով հարցաքննությունների շարքը: Եվ  ԲՀԿ երիտասարդական թեւից արդեն 50 հոգի է հրավիրվել հարցաքննության, սակայն նրանք բոլորը լռել են՝ այդպես էլ որեւէ բան չասելով: Եվ ահա պարզվում է, որ օրեր առաջ Արթիկի ԲՀԿ պատասպանատուին եւ մոտ 15 համակիրի բերման են ենթարկել ԱԱԾ, նաեւ խուզարկել նրանց բնակարանները:

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Եվ դրանից հետո արդեն այդ տարածքից մարդկանց էին բերման ենթարկել, ապա քրեական գործ հարուցել՝ հավաքներ կազմակերպելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս