Զբոսաշրջային ընկերությունների կողմից թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի պատճառով չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Լավ լուր` զբոսաշրջային ընկերությունների համար. զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,-տեղեկացրել է նախարարը: