Եթե որոշումն ազգային խտրականության հողի վրա է արվել, քայլեր կլինեն. ՏՄՊՊՀ-ն զբաղվում է հայկական գյումթերքի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը զրուցել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ՝ կապված ռուսական շուկայում հայկական ծիրանի խնդրի հետ:

Նրա խոսքով, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ «Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր», – նշեց նա։

Հիշեցնենք, որ այս գիշեր հայկական գյուղմթերքը հանել են Մոկսվայում գտնվող առևտրի կենտրոնից, որի ղեկավարն ադրբեջանցի է: Դրանից հետո հայերը գնացել են այդ վայր եւ գնել գյուղմթերքը, իսկ քիչ առաջ էլ պարզ դարձավ, որ հայերին երկու տարբերակ է առաջարկվել՝ հետագա առևտուրը կազմակերպելու համար:




Լրահոս