Զորավարժությունը որևէ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

ՀՀ Զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորապես, 102-րդ բազայի հետ ընթացիկ զորավարժությունների շրջանակում ունեն համատեղ միջոցառումներ՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում: Այս մասին երեկ հայտարարել էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ է պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերվելու մասին և վստահեցրել.

«Տվյալ միջոցառումը պլանային է, և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:




Լրահոս