Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման» նոր կենտրոնի շինհարթակ: Փոփոխություններն ակնհայտ են: Շինարարներն աշխատում են մեծ եռանդով ու արդյունավետությամբ: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ՝ շենքը շահագործման կհանձնվի նախանշած ժամկետում:
Այս օրերին ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում նաև սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի համալրումը ևս կատարվի ժամանակին:
Մանրամասները՝ տեսանյութում