
Այս գիշեր հերթական կողոպուտն է գրանցվել Երեւ անում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը armlur.am -ին հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 4:50-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելու միջոցով մուտք են գործել “Նոյ” թաղամասի տներից մեկը, գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն նկատելով տանտիրուհուն, փախուստի են դիմել` իրենց հետ տանելով ոսկյա զարդերը: