Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հուլիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 168 քաղաքացու մոտ, որից 134-ն առողջացած:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 3702 թեստավորում: Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք. նա Ստեփանակերտի բնակիչ է` նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կա 57 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 34 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։




Լրահոս