Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. մյուս դատավոր Արա Կուբանյանի հարցը դեռ քննարկվում է։ Այժմ դատարանի դիմաց են հավաքվել այս մարդկանց գործողություններից տուժածները, որոնք հայտարարում են, թե այս տարիներին իրենց մսաղացի պես աղացել են: ArmLur.am-ը զրուցել է Սիմոն Աղեկյանի հետ, որը դատավորների գործով տուժող է ճանաչվել ԱԱԾ-ում՝ իր մոր և քույրիկի հետ:
«Ես երեկ տեսա Գևորգ Նարինյանին, իմ խիղճը տանջեց, բայց հասկացեք՝ ես իմ տունն եմ կորցրել», – նշեց նա:
Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան