Ինչ իրավիճակ է Արմավիրում. մարզպետը՝ քաղաքում ռումբի տեղադրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ  Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ ArmLur.am-ը փորձեց մանրամասներ պարզել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե քաղաքում հանգիստ իրավիճակ է, ոստիկանությունն եւ ԱԻՆ աշխատողներն օպերատիվ իրենց աշխատանքը կատարել են եւ մարդկանց տարհանել: «Քաղաքում հանգիստ իրավիճակ է, օպերատիվ աշխատանքներ են կատարվում: Ոստիկանությունը երբ ստացել է տեղեկությունը, փոխանցել է մեզ, եւ մյուս աշխատանքները պատշաճ կատարվել են: Այժմ ստուգումներն ավարտված են, սպասենք տեղեկությունների հրապարակմանը, բայց կարող եմ ասել, որ խուճապ չկա, մարդկանց տարհանման աշխատանքները կատարվել են շատ նորմալ», – նշեց նա:

Հավելենք, որ ահազանգից հետո դեպքի վայր են  մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:




Լրահոս