Արմավիրում՝ երեք օբյեկտներում տեղադրված ռումբերի մասին ահազանգը կեղծ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» հյուրանոցում ռումբ է տեղադրված։

Տեղում օպերատիվ աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության հատուկ մասնագիտացված խումբը:

Պարզվել է, որ նշված երեք օբյեկտներներում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է: Այս մասին հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:




Լրահոս