«Սասնա Ծռեր» կուսակցությունը մի քանի հարցադրում է ուղարկել կառավարությանը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված դեպքերի հետ: Մասնավորապես կուսակցության անդամները ցանկանում են իմանալ՝ ի վերջո ինչ ձեռքբերումներ է ունեցել այս ընթացքում հայկական բանակը, արդյոք ազատագրել է «Ղարա դաշ» կոչվող դիրքը, եթե հրադադար է հայտարարվել, ապա ինչպես եւ ում միջնորդությամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, թե մշտապես պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին. խոսքը նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից՝ Հայկական ատոմակայանին հարվածելու սպառնալիքներին էր վերաբերվում: Ավետիսյանի խոսքով, այն, որ Թուրքիան այս պահին աջակցում է Ադրբեջանին, վերջինիս ավելի ուժեղ է դարձնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյանլ, Հովսեփ Հովսեփյան