Իջևանում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն այսօր ավարտեց իր աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն այսօր ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին հայտնել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ ֆանտաստիկ թիմային աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արծրուն Հովհաննիսյանին, Շուշան Ստեփանյանին,  Աննա Նաղդալյանին և նրանց աջակցող թիմերին։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ԱՊՈԱԿ-ի թիմին, ում կատարած մեծածավալ աշխատանքը թեև չի հանրայնացվում, սակայն հսկայական նշանակություն ունեցավ հատկապես այս օրերին ։ Շնորհակալ եմ նաև Առաջին ալիքին ուղիղ հեռարձակումները ապահովելու համար, Տավուշի մարզպետարանին՝ բազմաբնույթ աջակցության համար:
Հատուկ շնորհակալություն ընդդիմադիր դաշտում գտնվող այն գործընկերներին, ովքեր վերջին օրերին մի կողմ դրեցին ներքաղաքական հարցերը և կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղեկատվական կենտրոնին։ Բոլորիս համագործակցությունը կարծում եմ տվեց իր արդյունքները։ Անշուշտ, եղան որոշ բացթողումներ, որոնք վերլուծելու և հասկանալու ժամանակ դեռ կունենանք»,-գրել է Մովսիսյանը։




Լրահոս