ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադարձությունների քրոնիկա. ինչպես սկսվեց ապրիլյան պատերազմն ու ինչ եղավ հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ից լարված իրավիճակ էր տիրում հայ-ադրբեջանական սահմանային գոտում, եւ չնայած իրադարձությունները չվերածվեցին լայնածավալ պատերազմի, ինչպես 2016 թվականի ապրիլին, սակայն ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմն ունեցան կորուստներ: ArmLur.am-ը  ներկայացնում է երկու դեպքերի քրոնիկան:

Այսպիսով, ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ընդհանուր առմամբ սահմանում գործողությունները տեւել են չորս օր, որն ավարտվեց հրադադարով: Ապրիլի 5-ին
Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ: Այդ ժամանակ Վիեննայում հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Իսկ ինչ տարածքային և մարդկային կորուստներ եղան 2016 թվականի իրադարձությունների ժամանակ. 2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 74 զինծառայող և 17 կամավորական (ընդհանուր 91 հոգի): Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն իրականում թվերն ավելի մեծ են:

Իսկ այս տարի հայ-ադրբեջանական սահմանային գոտում գործողությունները սկսվեցին հուլիսի 12-ից եւ այժմ հարաբերական անդորր է տիրում: Այսպիսով, այդ օրվա դեպքերից մինչեւ այժմ հայկական կողմն ունի 4 զոհ, 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասն արդեն կազդուրվել է եւ միայն մեկ զինծառայողի վիճակն է շարունակում մնալ ծայրահեղ ծանր:  Ադրբեջանական կողմի զոհերի թիվն ավելի շատ է. հայկական կողմը նաեւ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է հակառակորդը չեզոք գոտուց տանում իր զինվորների դիակները: Բացի մարդկային կորուստներից, ադրբեջանական կողմն ունի նաեւ մեծաթիվ տեխնիկայի կորուստ. հայկական զինված ուժերը խոցել են 13-ից ավելի անօդաչու թռչող սարքեր:  Ադրբեջանի գործողությունների հետևանքով վնասներ են կրել Տավուշի մարզի բնակավայրերը եւ այժմ ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այսօր ևս մեկ լրացուցիչ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետանակոծության հետևանքով վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ:

Տավուշի մարզում այս օրերին ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որը պարբերաբար տեղեկություններ էր հրապարակում սահմանին տիրող իրավիճակի մասին: Եվ ահա այսօր այդ կենտրոնը եւս դադարեցնում է իր աշխատանքը, իսկ սահմանին հարաբերական հանգիստ է:Երեկ գիշերն անցել է համեմատաբար հանգիստ: Սահմանագոտու տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակոց: Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ՝ հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև բանակային այլ կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ՝ մասնավորապես Ճամբարակի ուղղությամբ: Օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և արդյունքում լռեցրել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս