Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, եւ այս հակամարտության շուրջ ստեղծված հուզական ֆոնը կկարգավոևշրվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև առեւտրի շուրջ ստեղծված միջադեպը: Գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարումը չի կարող մեր այդ քաղաքացիներին անմասն թողնել և, իհարկե, նրանք զգայական կերպով արտահայտում են իրենց արձագանքը»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանում մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ են բնակվում, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, և նրանք բոլորը հանրության հարգարժան անդամներ են։
Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն կողմերին զսպվածության, հրադադարի և բռնության ցանկացած դրսևորում դադարեցնելու կոչ է արել։