Այս պահին դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի խափանման միջոցի հարցը կհրապարակվի 18:00-ին: Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանի հարցը դեռ քննարկվում էր եւ ահա արդեն հայտնի է վճռի հրապարակման ժամը։
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: