Արցախի Հանրապետության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին:
«Արարատի հետ երկար ճանապարհ ենք անցել: Նա իմ այն գաղափարակից ընկերներից է, որի հետ 2005թ.-ին հիմնադրել ենք «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ մեր քաղաքացու կյանքն ավելի լավը դարձնելու ցանկությամբ: Ուրախ եմ, որ հենց ինքն այսօր հիշեցրեց ժամանակին բազմաթիվ ծրագրերի շուրջ մեր քննարկումների մասին:
Այդ հիմքով, սիրելի՛ ընկեր, «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը քեզ է վստահում մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց կարևոր ոլորտներից մեկի կառավարումը, ավելի քան 15 տարիների ընթացքում մեր բազմաթիվ ցանկությունների կյանքի կոչման հնարավորությունը և բարեկամաբար ակնկալում այդ ամենի՝ հավուր պատշաճի իրականացումը: Չհիասթափեցնե՛ս:
Հ.Գ.
Չեմ կարող գնահատանքի խոսք չասել Արայիկ Բաղրյանի մասին, ով համավարակի այս ծանր շրջանում հաջողեց իր կարևոր և պատասխանատու աշխատանքում»,-հայտնել է նախագահը։