ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենսաթոշակներն այսուհետ կվճարվեն անկանխիկ եղանակով. անցում կկատարվի 3 փուլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ ArmLur.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Մեզ հայտնի դարձավ, որ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝ 1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, 2) այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո, 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո, 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված եւ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս