Ովքեր կարող են բժշկական հաստատություններում անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում․ փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի է ունեցել փոփոխություններ:

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես`

Նախկինում 38.50 C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.50 C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:

Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`

• «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
• Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
• Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
• Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ,
• Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:




Լրահոս