Դատարանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը․ դատավոր Կուբանյանը չկալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանի հարցը դեռ քննարկվում էր․ եւ ահա արդեն հայտնի է վճիռը։ Դատարանը մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:




Լրահոս