ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրիգորյան եղբայրների գործերը լավացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավշարի գինու գործարանը» մեկ տարվա ընթացքում 231 մլն 390 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: Ի դեպ, նշենք, որ գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին եւ նրա եղբորը` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Ասել է թե՝ Գրիգորյան եղբայրների գործերը բավականին լավացել են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գրիգորյաններին պատկանող գինու գործարանը տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում. այս տարվա առաջին կիսամյակում նախկին պատգամավորին պատկանող գործարանը պետական բյուջե կատարել է 877 մլն 817 հազար դրամի հարկային վճարում:

Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ը վճարել է 646 մլն 427 հազար դրամի չափով հարկ ու տուրք:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս