ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին բախվել են Nissan Tida եւ Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Nissan Teana-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը: Բախման հետեւանքով Nissan Teana-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել հիվանդանոց:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որոնք են վարկային պատմության ձեւավորման աղբյուրները:

Լիդա Հարությունյան (38 տարեկան, վաճառողուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պատմության ձեւավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետութան կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ, մատուցում են հեռահաղորդակցության, կոմունալ ծառայություններ, ինչպես նաեւ պետական մարմինները, որոնք վարկային բյուրոյին տրամադրում են տվյալներ իրենց կողմից ստեղծված կամ կառավարվող տվյալների բազայից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

 

 

 

ԱՎԱՆԴԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ ավանդները չեն երաշխավորվում:

Ռիտա Մանուկյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝

ա) պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,

բ) պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,

դ) ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,

ե) սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

զ) ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում եմ ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:

Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

 




Լրահոս