Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 4 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում նախատեսված են

• Պուրակի կառուցում – 23.234.790 դրամ նախագծանախահաշվային արժեքով
• Խաղահրապարակի կառուցում – 26.656.110 դրամ նախագծանախահաշվային արժեքով
• 7-րդ փողոցի հիմնանորոգում – 31.046.630 դրամ նախագծանախահաշվային արժեքով
• 19-րդ փողոցի հիմնանորոգում – 12.709.550 դրամ նախագծանախահաշվային արժեքով:

Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվելու են համայնքի կենտրոնական հատվածում:
Շին.աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացած են, շուտով կմեկնարկեն աշխատանքները, և համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով:

Սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով էլ կապիտալ կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհներ:
Հիմնանորոգման համար ընտրվել են առավել վատթար վիճակում գտնվող փողոցները:




Լրահոս