ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՎԻՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակությանը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

 

  1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանին:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գեւորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Դավիթ Գեւորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը եւ Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաեւ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարոս Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության.

3) Շավարշ Քոչարյանինը եւ Մանվել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը եւ Միխաիլ Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը եւ գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

  1. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի հուլիսի 16-ին՝ Երեւան-Մինսկ, իսկ հուլիսի 17-ին՝ Մինսկ-Երեւան երթուղով։
  3. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
  4. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:




Լրահոս