ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական համացանցից

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՆ մեքենային. զոհեր չկան։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:

Ռոման Գրիգորյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ո՞րն է համարվում ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք: Ուզում եմ իմանալ՝ կա արդյոք այդ գույքը անձի սեփականությունը լինելու որոշակի ժամանակահատվածի պահանջ:      

Հարություն Կիրակոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով՝  ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան եւ տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում եւ ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ-ում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների  կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 250-րդ հոդվածի դրույթներով՝ սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության եւ ՀՀ օրենսդրությամբ՝ ավտոմեքենան ՀՀ ներքին սպառման նպատակով ներմուծելու համար:




Լրահոս