Սպիտակ համայնքի կենտրոնական հրապարակում այս տարի սուբվենցիոն միջոցներով կտեղադրվեն երգող, պարող, լուսային շատրվաններ, հրապարակը կձևավորվի լուսային էֆեկտներով: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը:
«Քաղաքային շատրվանները կառուցվել են շուրջ 25 տարի առաջ, և նորացումից հետո առանձնակի հմայք կհաղորդեն քաղաքին: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 79 մլն դրամ, որից՝ շուրջ 32 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից, 15 մլն դրամը կներդրվի բարերարների կողմից, մնացածը համայնքային ներդրումն է:
Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը, ինչպես նաև այցելող զբոսաշրջիկները»,- ասվում է հայտարարության մեջ։