Խաղաղ ու հանգիստ օր է. հուլիսի 21-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօր ցանկացած խոչընդոտ կհաղթահարեք: Գլխավորը էմոցիաները զսպելն է, չպոռթկալը: Դժվար իրավիճակներում դա, իհարկե, բարդ է, բայց փորձեք:

Ցուլ

Սիրային հարցերում ամեն ինչ կարգին է, եթե հաշվի չառնենք, որ թեթևակի վեճը չի բացառվում: Իսկ մնացած հարցրերում ինչ էլ որ ձեռնարկեք, հաջող ավարտ կունենա:

Երկվորյակ

Այսօր բացառապես հանգստի ծրագրեր կազմեք: Վայելեք ձեր վաստակած հանգիստը: Եթե արդեն ունեք կողակից, ապա հարաբերությունները կամրապնդվեն: Եթե միայնակ եք, ապա կգտնեք ձեր երկրորդ կեսին:

Խեցգետին

Հոգեկան հավասարակշռությունն ու կայունությունը այսօր կլինեն ձեր ուղեկիցը: Ոչ մեկ ու ոչ մի իրադարձություն չի կարող խռովել ձեր հոգին:

Առյուծ

Խաղաղ ու հանգիստ օր է: Մի փոքր լարված կլինի օրվա ավարտը, չի բացառվում կոնֆլիկտ ընտանիքի անդամներից մեկի հետ:

Կույս

Իսկական ժամանակն է վաստակած հանգիստը վայելելու համար: Ողջ անցնող շաբաթը դուք շատ եք աշխատ ել, հիմա ժամանակն է, որ մտածեք ձեր հանգստի մասին:

Կշեռք

Օրը ձեզ համար և հաճելի, և տհաճ անակնկալներ է նախապատրաստել: Օրվա սկիզբը անհաջող կսկսվի, բայց ավարտին կատարվածը մոռացնել կտա դրա մասին:

Կարիճ

Ամուսնացածներին խորհուրդ է տրվում ամրացնել հարաբերությունները սիրելիի հետ, միայնակներին խորհուրդ է տրվում կոպիտ պահվածքով չվանել երկրպագուներին:

Աղեղնավոր

Այսօր բարդ հարցերով մի զբաղվեք: Ռիսկի մի դիմեք, քանի որ կարող եք ձախողվել, պարտքով գումար մի տվեք և մի վերցրեք:

Այծեղջյուր

Լարված հարաբերությունները հարթելու համար հարմար շրջան է: Դուք գերհոգնած եք, ինչի արդյունքում շատ լարված եք: Դա հանգեցնում է շրջապատի հետ կոնֆլիկտի:

Ջրհոս

Մի հրաժարվեք ձեր երազանքից, որքան էլ որ դա ի կատար ածելը բարդ լինի: Հաղթահարեք դժվարությունները և կհասնեք ցանկալի արդյունքի:

Ձկներ

Մի գործ ձեռնարկելուց առաջ լավ մտածեք: Դուք սովոր եք գործել հետո մտածել, հիմա ժամանակն է ճիշտ հակառակը անելու համար:




Լրահոս